Չէ, բայց ինչ ուզում եք ասեք, Շուշաննա Թովմասյանից զիլ դերասան չկա, որովհետև ինքը կարողանում է դերասանություն անել ինչպես կադրում, այնպես էլ կադրից դուրս։ Ավելի ճիշտ կլինի ասել, ինքը երբեք չի էլ դադարում դերասանություն անել ու տարիների ընթացքում նա կարողացել է հրամցնել հանրությանը մի ուծյու-պուծյու անմեղ գառնուկի կերպար, որով էլ իրեն ընկալում են։ Հայերը սիրում են զոհերին ու խեղճուկրակներին, և Շուշաննան դա շատ լավ գիտի ու հմտորեն օգտվում է դրանից։ Արդյունքում, հանրային ընկալման մեջ ինքը շարունակում է մնում է որպես «Դժվար ապրուստի» Էլեն, ում բոլորը նեղացնում են ու փորձում են դժբախտացնել, բայց ինքը իր հեզ ու հանգիստ բնավորությամբ ու անսահման բարությամբ հաղթահարում է բոլոր այդ չար մարդկանց ստեղծած փորձությունները։ Սակայն որքանո՞վ է այս կերպարը համապատասխանում իրական Շուշաննա Թովմասյանի կերպարին։ Կարծում եմ՝ ընդհանրապես չի համապատասխանում, որովհետև եթե ավելի ուշադիր նայենք Շուշաննային, ապա սկսում եք գառնուկի անմեղ դեմքի հետևում խորամանկ գայլի նկատել։ Դրա համար պարզապես պետք է իմանալ այն, ինչի մասին Շուշաննան չի խոսում հարցազրույցներում ու կադրերում և ինչի մասին լռում են նաև նրա կոլլեգաները։ Օրինակ՝ երբեք կասկածելի չի՞ թվացել, թե ինչու Շուշաննան հարաբերությունների չունի գրեթե ոչ մեկի հետ, ում հետ աշխատել է։ Ու ասելով հարաբերություններ չունի, ի նկատի ունեմ, որ ի սպառ չունի։ Գաղտնիք չէ, որ անգամ «Դժվար Ապրուստի» նկարահանումների ժամանակ, տաղավարից դուրս, Շուշաննային անգամ չէին էլ բարևում նույն սերիալի այնպիսի դերակատարներ, ինչպիսիք են Միհրան Ծառուկյանն ու Մերի Մակարյանը։ Պատճառն այն էր, որ նրանք՝ մոտիկից շփվելով Շուշաննայի հետ, ի տարբերություն հեռուստադիտողի, շատ ավելի շուտ էին հասկացել (ու իրենց վրա զգացել), թե իրականում ինչ ինտրգանկա ու կոնֆլիկտային կերպար է թաքնված Անլվա Էլենին մարմնավորող այս փխրուն աղջկա դիմակի հետևում։ Ու խնդիրը նրանում է, որ Շուշաննան անգամ սա է կարողանում ի օգուտ իրեն ծառայեցնի։ Ասել կուզի, եթե Շուշաննան գտնում է մեկին, ով կարող է նպաստել իր փիառին, նա հաջողությամբ իրացնում է այդ հնարավորությունը՝ անկախ նրանից, թե ինչպես է վերաբերվում իրեն տվյալ մարդը։ Միհրանը նրան վատ էր վերաբերվում, բայց օգտվելով Միհրանի լռությունից, Շուշաննան իբր միամիտ արարած ակնարկներով ու երկիմաստ մեկնաբանություններով պատրանք էր ստեղծում, թե ինչ որ բան կա իրենց միջև, իսկ Մերի Մակարյանն ու այլ «ստոր» մարդիկ խանգարում են իրենց երջանկությանը։ Մարդիկ էլ հավատում էին ու արդեն սկսում էին չտարբերել իրականությունը՝ սերիալի սյուժեից։ Լավ վերաբերող մարդկանց էլ օգտագործելը ամենևին օտար չէ Շուշաննային։ Շուշաննան մտերիմ էր Նառա Դիլանյանի հետ, քանի դեռ սերիալը չէր ավարտվել։ Նրանց հաճախ կարելի էր տեսնել միասին ճաշելիս ու շոփինգ անելիս, բայց հենց սերիալն ավարտվեց ու մոռացվեց, Դիլանյանն էլ պետք չէր, Շուշաննային ու նա ի սպառ օտարեց իր միակ մտերիմ մարդուն «Դժվար Ապրուստի» անձնակազմից։ Ու Շուշաննայի կարիերան այսպես էլ զարգանում է։ Բավական է, որ նա հայտնվի ինչ որ մի կոլեկտիվում և այնտեղ սկսվում են բարդ մարդկային հարաբերություններ, ինտրիգներ, բախումներ ու անհանդուրժողականություն։ Իսկ Շուշաննան լուռ հետևում է այդ ամենին՝ հմտորեն: Եվ երբ իր իրական դեմքը բացահայտում են, կեղծ բարեկրթության դիմակի տակ թաքնվելով իբրև չի արձագանքում, բայց տարածում է իր «պաշտպանների» ելույթները: Վառ օրինակ Մարտ Բաբայանի անվան հետ կապված վերջին միջադեպը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: