Ի դեպ, ով չէր նկատել, ասեմ, որ Երևանի քաղաքային Ավետիք Իսահակյանի անվան ԳՐԱԴԱՐԱՆԻ հին շենքը քանդվել էր առնվազն 5-6 տարի առաջ:
Պահպանել էին միայն դիմային ճակատային պատը՝ տեղում կառուցվող նոր շենքի մաս դարձնելու համար: Մարդկանց թյուրիմացության մեջ պետք չի գցել, ՇԵՆՔԸ վաղուց էր քանդված: Ու չեմ հիշում, որ այդ տարիներին շենքը քանդելուց որևէ մեկն աղմուկ բարձրացրեց, ահազանգեց:


Ուղղակի չեմ հասկանում, եթե հիմա պետք է ճակատային այդ պատը քանդեն, ապա ինչու՞ էին այսքան տարի պահել: Ենթադրում եմ, որ պատն արդեն ուզում են վերականգնեն ու ներգրավվեն թիկունքում կառուցվող շենքի մեջ և ելնելով դրանից՝ նրա վրա աշխատանքներ են կատարում՝ նորակառույց շենքի հետ ինտեգրելու, նրա մասը դարձնելու համար: Սա իմ ենթադրությունն է: Բայց լավ կլիներ լսեինք կառուցապատողների մեկնաբանությունները:

Հ.Գ. Իսկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը այսօր էլ կա, գործում է, և գտնվում է Կառավարական թիվ 3 մասնաշենքում, մուտքը՝ մետրոպոլիտենի «Հանրապետություն» կայարանի մոտից: Ու շատ հետաքրքիր է՝ քանի՞սն են ներկայում օգտվում այս լավ գրադարանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել