Հենց ձյունը գալիս ա, պարզվում ա՝ ոչ մի տաքսի չկա քաղաքում, չնայած նրան, որ քաղաք Երևանում գործում ա 878 հազար 964 տաքսի սերվիս` աբուլիկից սկսած մինչև գվենիկ, բայց ոչ մեկը չկա, ձուն ա, ախպեր:
Եղած տաքսիների մեծ մասը քշում ա կանաչ լույսով, բայց մեջը պասաժիր:
Մի տաքսուն մոտիկանում ես, ասում՝ ազա՞տ ես, սոտովիով խոսում ա ու մունաթ դեմքով նայում վրեդ...
Մյուսին մոտիկանում ես, ասում ես` ազա՞տ ես, ասում ա՝ հա, ասում ես` 10 000-ի մանր կունենաս չէ ՞, ասում ա՝ ո՞ւր ես գնում, ասում եմ Իսրաելյան... Մտքի մեջ ֆրցնում ա, ջոկում ա, որ մինիմալ ա, ասում ա` չԷ, ասում եմ` ի՞նչը չէ, ասում ա` չԷ :Դ
Վերջիվերջո ստացվեց մի ստաժավոր տաքսիստի հետ ճամփա ընկնել, որը իմ մոզգը հասցրեց բռնահարել և ապակողմնորոշել ինձ, պարզվեց որ երկիրը երկիր չի, փողոցները՝ փողոց, քշողներն էլ՝ քշող...
... Դե, ինչ արած, ձյուն գալու համար ա, ինչպես ասում են, մենք ել ջհանդամ, կդիմանանք...