1. Գրքի 27 օրինակ է օգտագործվել սցենարի ստեղծման գործընթացում՝ կարևոր մասերը առանձնացնելու ու նշումներ անելու համար:
2. Ստեֆան Սինքլերը՝ Ֆիլիպա Բոյենսի գործընկերը, սկզբնապես ֆիլմի սցենարիստներից մեկն էր: Սակայն նա ստիպված էր թողնել իր աշխատանքը թատերական գործունեության պատճառով:
3. Սեմ Գեմջինին՝ պրոֆեսիոնալ այգեպանին, միայն մեկ անգամ կարելի է տեսնել ֆիլմում՝ ընդլայնված տարբերակի սկզբնական տեսարանում, որ հոբբիտների մասին է:
4. Ընդհանրապես համակարգչային գրաֆիկա չի օգտագործվել այն տեսարանում, երբ Գանդալֆը և Ֆրոդոն հանդիպում են անտառում:
5. Սկզբնապես որոշվել էր, որ Գանդալֆը կներկայանա «Օլրին» անունով:
6. Բոլոր կերպարները կեղծամ են կրում, բացի Բիլի Ջեքսոնից՝ Պիտերի որդուց, ով խաղում է «Մատանու եղբայրություն» ֆիլմում և համարվում է հոբբիթին բնորոշ կատարյալ սանրվածք ունեցող կերպար:
7. «Մատանիների տիրակալը» ֆիլմը վեցերորդ երբևէ ամենահայտնի ֆիլմաշարն է՝ «Հարի Փոթեր», «Ջեյմս Բոնդ», «Աստղային Պատերազմներ», «Կարիբյան ծովի ծովահենները» և «Շրեկ» ֆիլմերից հետո:
8. Փիթեր Ջեքսոնը չի սիրում ֆանտաստիկ ֆիլմերում տեղ գտած կախարդությունները և փորձել է հնարավորինս խուսափել դրանցից:
9. Թողարկված հատուկ տարբերակն ընդհանուր առմամբ 158 րոպե ավելի երկար է տևում, քան թատերական տարբերակը (718-560 րոպե):
10. Բիլբոյի ծնողների դիմանկարները, որ դրված են բուխարու վերևի մասում, ստեղծվել և պատկերվել են Փիթեր Ջեքսոնի և Ֆրեն Վոլշի կերպարների հիման վրա:
11. Իրականում հենց Էլայջա Վուդն է նավամատույցից նետվում լաստանավի մեջ, այլ ոչ թե կասկադյորը:
12. «Մատանու եղբայրություն» ֆիլմում Փիթեր Ջեքսոնն իր ամենահայտնի տեսարանում գազար էր բռնել ծխամորճի փոխարեն, որովհետև վատ էր զգում ծխամորճից:
13. «Մատանու եղբայրություն» ֆիլմում Սարումանի գոբլինները արմատախիլ են անում մի ծառ: Իրականում ոչ մի ծառ չի վնասվում նկարահանումների ժամանակ: Արմատախիլ արված ծառն արհեստական էր:
14. Քանի որ շատ դժվար է կեղծել հալած մետաղը, գոբլինների դարբնոցները կառուցվել են իսկական ձուլվածքով ու լցված էին իսկական հալած մետաղով:
15. Այն տեսարանի նկարահանումները, որտեղ Սև Ասպետները հետապնդում էին Արվինին և Ֆրոդոյին, դադարեցվեցին Քվինսթաունի ջրհեղեղի պատճառով: Դերասանական կազմը, այդ թվում նաև Լիվ Թայլերը, շտապեցին օգնել մարդկանց, իսկ նկարահանումները ժամանակավորապես դադարեցվեցին:
16. Շոն Բինի երկար ելույթը՝ «Մարդ առանց պատճառի չի գնա Մորդոր», նրան տվել են նկարահանումների միայն նախորդ գիշերը: Եւ մարդն, իհարկե, այն դարձրեց ֆիլմի հիշարժան տեսարաններից մեկը:
17. Մորիայի դարպասները գտնվում էին երկաթգծին մոտ:
18. Գանդալֆի թուրը չի շողշողում Մորիայի քարայրներում տեղի ունեցած կռվի ընթացքում: Ինչպես Ջեքսոնն է ասում, ֆիլմի կրճատված բյուժեն է պատճառը:
19. Լոֆլորեն նկարահանվել է «Դրախտ» կոչվող անտառում: Մեծ ու լայն ծառերը արհեստական են՝ պատրաստված կաուչուկից:
20. «Մորիայի քարայրների տրոլը իրականում չար չէ, պարզապես վատ շրջապատ է ընկել», - ասում է Ջեքսոնը:
21. Լեգոլասի նետումների որոշ տեսարաններ ստեղծված են համակարգչային գրաֆիկայով, որովհետև Օրլանդո Բլումը չէր կարողանում այդքան արագ նետերը նետել, ինչը և ապացուցում է այն փաստը, որ էլֆերը շատ ավելի կարող են, քան հասարակ մարդիկ:
22. Երբ Բորոմիրը մահանում է, երգչախումբը երգում է: Նրանք մի լավ երգ են կատարում, որն իրականում հանդիսանում է գրքում՝ Ֆարամիրի կողմից արված մեջբերումը. «Չեմ սիրում շողացող թուրը, որովհետև այն չափազանց սուր է, ոչ էլ նետը՝ իր արագության համար: Ես սիրում եմ միայն այն, ինչով կարելի է պաշտպանվել»:
23. Արագորնը կրում էր Բորոմիրի ձեռնոցները երկրորդ և երրորդ ֆիլմերի ամբողջ ընթացքում՝ որպես տուրք իր մահացած ընկերոջը:
24. Վիգո Մորթենսոնը կոտրել է ոտնաթաթը՝ սաղավարտը հարվածելիս Ուրուք-հայ կոտորածի տեսարանում: Ահա թե ինչու է նա ծնկաչոք ընկնում և գոռում:
25. «Երկու ամրոց» ֆիլմի սկզբում ներկայացվող տեսարանում բոլորը վազում են. Վիգո Մորթենսենը՝ կոտրված ոտնաթաթով, Բրեդ Բիթթը՝ տեղակայված ծնկով, իսկ Օրլանդո Բլումը՝ դուրս ընկած կողով, որ ձիուց ընկնելու հետևանք էր:
26. Երբ առաջին անգամ Գանդալֆ Սպիտակը հայտնվում է, մի պահ ցույց են տալիս Քրիստաֆոր Լիի աչքերը և փոքր-ինչ փոխում նրա ձայնը՝ տեսարանին մի փոքր լարվածություն հաղորդելու համար, որպեսզի հանդիսատեսին թվա, թե հայտնվողը ոչ թե Գանդալֆն է, այլ՝ Սարումանը:
27. Բրեդ Դորիֆը ստիպված էր սափրել ունքերը ֆիլմում Վորմթանգի դերը խաղալու համար: Երկու տարվա ընթացքում նա հինգ անգամ սափրել է ունքերը:
28. Ֆանգորնը ամբողջությամբ արհեստական էր՝ ստեղծված համակարգչային գրաֆիկայի և մանրապատկերների միջոցով:
29. Գանդալֆի վերածննդին վերաբերող սցենարի հատվածը նկարագրված է եղել հետևյալ բառերով. «Մահ: Ծնունդ: Տիեզերական: Անհասկանալի»:
30. Հելմյան կիրճը 25x30 ոտնաչափ (մոտ 7,5x9մ) էր, բայց համարյա ամբողջությամբ պատրաստված էր պոլիստրոլից (պենոպլաստ): Օսգիլիաթը նույնպես պատրաստված էր պոլիստրոլից և մի անգամ նույնիսկ ավերվել է ուժեղ քամուց:
31. «Երկու ամրոց» ֆիլմում Արագորնի այն մեկնաբանությունը, թե՝ «կին թզուկները նույնպես մորուք ունեն» ուղղակիորեն վերցված է Թոլքինի գրած հավելվածից:
32. Մորտենսենը սափրել է իր մորուքը Արվինի հետ երիտասարդ Արագորնի հանդիպման տեսարանի համար, որը կարող եք դիտել ֆիլմի 25-րդ տարեդարձին նվիրված հատուկ տարբերակում:
33. Ի սկզբանե որոշված էր, որ Վարգերի հարձակումը պետք է տեղի ունենա գիշերը, սակայն ֆիլմի նկարահանող խումբը չկարողացավ ապահովել բավարար լուսավորություն, որի պատճառով հարձակումը նկարահանեցին առավոտյան:
34. Ջեքսոնը գրքին չհետևեց և Վարգերի հետ կռվում «հեռացրեց» Արագորնին այն պատճառով, որ Թեոդենը և Էովինը ապրեն «ողբերգության ժամ», իսկ Արագորնին՝ սեփական ճակատագիրն ընտրելու հնարավորություն:
35. Վիգո Մորտենսենը, խաղալով կիսախեղդ Արագորնի դերը, քիչ էր մնում ընկնի թակարդի մեջ և խեղդվի:
36. Էլայջա Վուդի քույրը խաղացել է Ռոհհիրիմի փախստականներից մեկի դերը, իսկ Ռոհհիրիմի երիտասարդ զինվորը, որի հետ Արագորնը խոսում է, Ֆիլիպա Բոյենսի որդին է:
37. Հելմի կիրճում ուրուք-հայերի ձայները ձայնավորել են շուրջ 20 000 կրիկետի երկրպագուներ:
38. Պատրաստվել է ընդհամենը 100 համազգեստ ուրուք-հայերի համար: Մնացածը համակարգչային գրաֆիկայի արդյունք է:
39. Ռոհհիրիմները, ովքեր Գենդալֆի հետ եկան օգնության, գրքում առաջնորդվում էին Էրքենբրանդի, այլ ոչ թե Էոմերի կողմից:
40. Ֆիլմում ձիերը վարգով դուրս էին գալիս Հելմի Կիրճից, բայց իրականում ստուդիայից դեպի «California Garden Centre»:
41. Մաքբեթում շարժվող անտառի երևակայական լինելու հանդեպ ունեցած դժգոհությունն է, որ Թոլքինին ոգեշնչել է Ֆանգորնին կենդանություն ու շարժում տալ:
42. Ֆիլմի համար պատրաստվել է 1800 զույգ հոբբիթի արհեստական ոտքեր:
43. «Weta Workshop»-ը պատրաստել է շուրջ 48 000 զրահի կտորներ:
44. Սև դարպասները ցույց են տրվել որպես 2 առանձին դարպասներ, որովհետև սցենարում այդ հատվածը սխալ է գրված եղել:
45. Սև Ասպետների վիշապների ճիչը ստեղծվել է կապիկների ձայների հիման վրա:
46. Երկու տարի է պահանջվել օղազրահի պատրաստման համար, որի վրայից մաքրվում են մատնահետքերը:
47. Եռագրության մեջ օգտագործվել է 2730 էֆֆեկտ, իսկ ընդլայնված տարբերակում` 3420:
48. Ֆիլմը նկարահանելու համար օգտագործվել է 1 100 մղոն ժապավեն, որը կազմում է մոտ 1770 կմ:
49. «Երկու ամրոց» ֆիլմում կոչնազանգի ձայնը հանողը Փիթեր Ջեքսոնն է:
50. Երրորդ ֆիլմի նկարահանման ժամանակ Հովարդ Շորը ստիպված էր օրական 7 րոպե երաժշտություն գրել, որպեսզի հասցնի ֆիլմի նկարահանման արագության հետ:
51. Սկզբում դեռևս որոշված չէր, որ Էնդի Սերքիսը պետք է խաղա Սմեագոլի դերը: Բայց հետո ֆիլմ արտադրողները գիտակցեցին, որ հիմարություն կլիներ մեկ ուրիշին այդ դերի համար փնտրելը:
52. Քրիստոֆեր Լին անձնակազմի միակ անդամն էր, ով անձամբ տեսել էր Թոլքինին:
53. Հովարդ Շորին կարելի է տեսնել ընդլայնված տարբերակում տեղ գտած խմիչքային խաղի տեսարանում՝ Լեգոլասի ետևում կանգնած:
54. Առաջին մարդը, ով 2001թ-ի հոկտեմբերին դարձավ «Մատանիների տիրակալ» ֆիլմի նորաստեղծ ֆան-ակումբի անդամ` Էլայջա Վուդն էր:
55. Երբ «Արքայի վերադարձը»-ում Լեգոլասը ասում է. «Աստղերը պատված են շղարշով», իրականում աստղերը շատ լավ տեսանելի էին: Դա, երևի թե ուղղակի էլֆական փոխաբերություն է:
56. Գանդալֆի աչքերը բաց քնելու փաստը գրքում ընդհամենը մեկ տեղ է հիշատակված:
57. Կանայք, ովքեր նկարահանումների ժամանակ անտարբեր չէին Շոն Բինի նկատմամբ, անվանվում էին «բինստալկերներ»:
58. Ֆիլմ ստեղծողները ստիպված էին պատրաստել պահեստային համազգեստներ, քանի որ նկարահանման վայրերի մեծ մասում հաճախ էր անձրևում: Սրա պատճառով, ֆիլմի նկարահանումը ուներ շատ սուղ գրաֆիկ:
59. Հատուկ տարբերակի համար նկարահանված որոշ էֆֆեկտներ ստեղծվել են ֆիլմի օսկար շահելուց հետո:
60. Վելինգտոնի քաղաքապետը այցելել է Մինաս Թիրիթ և քաղաքի պատերից շպրտել կեղծ կտրված գլուխներ:
61. «Արքայի վերադարձը» ֆիլմում Հարավային ծովահենների մեջ ընգրկվել են կինոմատոգրաֆիստ Էնդրյու Լեսնին, Ռիչարդ Պորրասը, Ռիչարդ Թեյլորը և Փիթեր Ջեքսոնը:
62. Էլայջա Վուդը բերանում հատուկ հաբեր է պահում, որի շնորհիվ բերանից փրփուր է դուրս գալիս, երբ Շելոբը (սարդը) խոցում է նրան:
63. Շելոբը ստեղծվել է նոր զելանդական սարդի հիման վրա:
64. Փիթեր Ջեքսոնը վախենում է սարդերից:
65. «Մատանիների Տիրակալը. Մատանու եղբայրություն» ֆիլմի թրեյլերը 24 ժամում հավաքեց 1,7 միլիոն դիտում, որը ժամանակին ռեկորդային թիվ էր:
66. Սաուրոնի Ձայնը այդքան սարսափազդու տեսք ունի, որովհետև ֆիլմ ստեղծողները համակարգչային գրաֆիկայի միջոցով մի փոքր մեծացրել էին նրա բերանը:
67. Առաջին օրքը, որին Պելեննորյան Դաշտերում սպանում է Արագորնը, Վիգգո Մորտենսենի որդի` Հենրին է:
68. Գալադրիելը Ֆրոդոյին տալիս է «Էարենդիլի լույսը», որը ոչ միայն աստղ է, այլ նաև Էլրոնդի հայրն է:
69. Սև դարպասների առջևի տարածքը ժամանակին եղել է ականապատ և նկարահանումներից առաջ մաքրվել է չպայթած ականներից, սակայն ոչ ամբողջ տարածքն էր ականազերծվել. անվտանգ տարածքները նշագրված էին:
70. Էլրոնդի եղբայրը եղել է Նումենորի առաջին արքան, այսպիսով նա Արագորնի շատ հեռու ազգականն է:
71. Ոչ բոլոր էլֆերը կարող էին մահկանացու դառնալ, ինչպես որ Արվենը: Արվենը այդ ընտրությունը ուներ, որովհետև նրա ընտանիքը մարդկանց հեռու ազգականն էր:
72. Միջերկրի երրորդ դարաշրջանը սկսում է ֆիլմի ամենասկզբի մասում ներկայացվող ճակատամարտով և ավարտվում՝ Ֆրոդոյի, Գենդալֆի և Գալադրիելի Մոխրագույն Նավահանգստից մեկնումով: Գալադրիելը, օրինակ, ծնվել էր առաջին դարաշրջանից առաջ:
73. Արվենը Գալադրիելի թոռնուհին էր:
Շարունակությունը հաջորդիվ...