
«Տաթևեր» fashion բլոգը շարունակում է ներկայացնել մեր կողքին ապրող կանանց ու աղջիկների, ովքեր շլացնող տեսք ունեն առանց ֆոտոշոփի ու որևէ պլաստիկ վիրահատության։ Այս խորագրի հերոսները գեղեցիկ են, տարբերվող, ոճային, շրջապատում նրանցով հիանում են, նրանց ոճն ընդօրինակում են։ Նրանք հոլիվուդյան աստղեր չեն, ամսագրերի շապիկներում չեն ապրում, նրանք պարզապես հայտնաբերել են դեպի կատարելություն տանող կարճ ու կայուն ճանապարհներ։ Այն է՝ բացահայտել են իրենց կազմվածքի առանձնահատկություններն ու գտել են դրանք ընդգծելու ոճային տարբերակներ։ Մեր հերոսուհիները չեն թնկթնկում, որ գեր են, ցածրահասակ, ունեն փոքր կուրծք կամ լայն ազդրեր, նրանք սիրում են իրենց մարմինն ու խնդիրները լուծում են fashion բաղադրատոմսերով։
«Առանց ֆոտոշոփի» խորագրի այսօրվա հերոսուհին Արմենուհի Սարգսյանն է։
Արմենուհին Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Արշավների սիրահար է։ Սիրում է սար բարձրանալ, լուսանկարել ու լուսանկարվել։ Գլխարկների հարուստ հավաքածու ունի։ Խոստովանում է՝ կարմիր գլխարկ կրում է 3 տարեկանից։ Ներկայացնում ենք նրա լուսանկարները։ Ծանոթացեք։
Եթե ունեք ձեր ոճը ներկայացնող ինքնատիպ լուսանկարներ ու սելֆիներ, ուղարկեք դրանք մեր ֆեյսբուքյան էջին՝ tateverblog.am հասցեով։ Լավագույնները տեղ կգտնեն «Տաթևեր» fashion բլոգի «Առանց ֆոտոշոփի» խորագրում։ Ամենաոճային մասնակիցներին խրախուսական նվերներ ենք խոստանում։