Այ մարդ, էս մեր ազգն էս ի՜նչ McDonaldʹsացավ ա կպել: Հիշա տատուս ասածը. «Շատ սիրուն էինք, մի հատ էլ ծաղիկ հանեցինք»: Ու ամենախնդալուն էն ա, որ դեռ ոչինչ չսկսած` «թեժ» պայքար ա գնում հակառակորդ երկու կողմերի միջև:
Օրինակ, իմ` ստաժավոր գաստրիտակրիս կարծիքով, մեզ մեր ունեցածն էլ հերիք ա: Բոլոր նրանց, ովքեր ակտիվ պաշտպանում են McDonaldʹs-ի բացումը` մատնացույց անելով աշխարհի օրինակը, շտապեմ հիասթափեցնել. իմ բոլոր ծանոթ եվրոպացիները, ովքեր ժամանում են Հայաստան, միմիայն շնորհավորում են ինձ այն փաստի կապակցությամբ, որ մենք, բարեբախտաբար, «հետ ենք մնում աշխարհից» ու McDonaldʹs չունենք: Իսկ բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում` մատնացույց անելով վնասակար կողմերը, կասեմ մի բան. «է, ձեզ վՈվ ա ստիպում գնաք ուտեք, մի՛ առեք, մի՛ կերեք»: Հիմա ամեն խանութում Կոլա են ծախում, բայց ես չեմ առնում ու չեմ խմում, որովհետև վնասակար ա:
Իսկ տնտեսական առումով, եթե աշխատատեղեր են բացվելու, ու մի քանի մարդ գտնելու ա ընտանիք պահելու իր աղբյուրը, ուրեմն McDonaldʹs չէ, ինչ ուզում ա լինի, բացե՛ք: :DDDD
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/470149433041171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել