Մայրենի լեզվին փայլ են տալիս ոչ թե ծանր ու գրագետահունչ ձևերը, այլ ոճի թեթևությունը, պարզությունը։ Դիտարկենք երեխաների հայոց լեզվի իմացությունն ստուգող ուսուցիչների ոճը.
«Սիրելի՛ աշակերտ, օլիմպիադան միտում ունի բացահայտելու Ձեր գիտելիքների պատրաստականությունը, ստեղծագործելու և տրամաբանելու կարողությունը»։
Ես դա կգրեի այսպես.
«Սիրելի՛ աշակերտ, օլիմպիադայի նպատակը քո գիտելիքները և տրամաբանելու ու ստեղծագործելու կարողությունը բացահայտելն է»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել