GalaTV.am-ը գրում է․
Ինչպես փոխանցում է BBC-ն, երեկ երեկոյան ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Կալամազու քաղաքում՝ երեք տարբեր հատվածներում՝ Քրեքեր Բարել ռեստորանի, Ֆորդ ավտոմեքենաների վաճառքի կետի, ինչպես նաեւ բնակելի շենքի շրջակայքում քաղաքացին անկանոն կրակոցներով խլել է 6 մարդու կյանք:
4 հոգի սպանվել է ռեստորանի, իսկ 2-ը՝ ավտոմեքենաների վաճառքի կետի շրջակայքում, կան նաեւ վիրավորներ։ Աբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալը ականատեսների նկարագրության հիման վրա բերման է ենթարկվել։
Մանրամասներ չի հաղորդվում բացի նրանից, որ ըստ ամենայնի, այս հարձակումը կապվում է ավելի վաղ կատարված նմանատիպ մեկ այլ հանցագործության հետ, որի ժամանակ մի կին ստացել էր լուրջ վնասվածքներ։
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/6-43/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել