1936թ. այս օրը Թամանյանի մահվան օրն էր: Փատրվարի 22ին, հուղարկավորության օրը, Հայաստանի Կենտկոմի երկրորդ քարտուղար Ամատունին և ժողկոմխորհի նախագահ /վարչապետ/ Աբրահամ Գուլոյանը հրաժարվեցին իրենց ստորագրությունները դնել Սովատական Հայաստան պաշտոնաթերթում հրատարակվող Թամանյանի մահախոսականի տակ՝ ՛՛նացիոնալիստ է՛՛ ասելով: Աբրահամ Գուլոյանը նացիոնալիստական էր համարում Օպերայի շենքի կառուցումը՝ ՛՛Թիդլիսում կա՝ բավական չի՞, ում է պետք Օպերան Երևանում՛՛: Այդ զույգը Բերիայի դրածոներն էին Հայաստանում: Մահախոսականը լույս տեսավ միայն Աղասի Խանջյանի ստորագրությամբ: Մինչ այդ նաև այս զույգի ջանքերով Հայաստանում արգելվել էին ՛՛Կռունկ՛՛ և ՛՛Ծիծեռնակ՛՛ երգերը՝ ՛՛նացիոնլիստական՛՛ էին: Քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում միայն մարդկանց չէր տանում. Թափ էր առնում հոգևոր մշակութային եղեռնը՝ արգելվում էին ոչ միայն երգերը, այդ թվում՝ Կոմիտասի, միջնադարյան գրողների գործերը, այլև ողջ գրականությունը, որում թեկուզ ակնարկ կար Հայոց եղեռնի մասին: Նաիրի Զարյանի, Քոչարի ելույթներով Վահան Թոթովենցը ՛՛զազրելի ռասիստ էր՛՛ Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա վեպի պատճառով: Մայիսի 22ին ՆԿՎԴի պետը՝ Բերիայի մյուս դրածո Մուղդուսին ձերբակալել տվեց Ներսիկ Ստեփանյանին, ով մեկ տարի առաջ Անդրֆեդերացիայի բյուրոյի նիստին փորձել էր պաշտպանել ՛՛Կռունկ՛՛, ՛՛Ծիծեռնակ՛՛ երգերի լինելության իրավունքը: Ձերբակալության հրամանը ստորագրել էր այդ ժամանակվա գլխավոր դատախազ, Վանից փախստական Պետիկ Թորոսյանը: Մեկ տարի անց Պետիկ Թորոսյանին ձերբակալեցին՝ ՛՛նացիոնիստ էր՛՛: 1936ի հուլիսի 9ին Թիֆլիսում, իր կաբինետում Բերիան սպանեց Աղասի Խանջյանին: Նրա թաղման օրը, հուլիսի 12ին ՀՀ կոմունիստական ակտիվը դատապարտեղ Խանջյանին՝ ՛՛նացիոնալիստ էր՛՛, ուզում էր Հայաստանում շենքեր կառուցել, երկաթգիծ... Այս ամենը արվում էր ՛՛պետական կարիքների համար՛՛...՛՛Պետական կարիքների՛՛ համար ձերբակալում և գնդակահարության էին դատապարտում Սարդարապատի ճակատամարտում թուրքերին դիմադրածներին, Արևմտյան Հայաստանում թուրքական ջարդերին դիմադրած հայդուկներին, սասունցի փախստականներին, մտավորականներին, հոգևորականներին, արգելվում էին գրքեր, երաժշտություն, քանդվում էին եկեղեցիներ, հոգևոր և նյութական մշակութային շատ արժեքներ... Մարդիկ և արժեքներ: ՛՛Պետական կարիքների՛՛ համար խլվում էր մարդկանց գույքը: Նույն ՛՛պետական կարիքներին՛՛ զոհ են գնացել նաև Մուղդուսին, Ամատունին... Այսօր նույնպես ՛՛պետական կարիքների համար՛՛ խլվում է մարդկանց գույքը՝ տունը, հողը, քանդվում են պատմական և մշակութային արժեքները... Մի՞թե ՛՛Պետական կարիքները՛՛ մարդկային ու մշակութային զոհեր պահանջող անկուշտ հրեշ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: