Իմ կարծիքով, սովետական ժառանգությունից մնացած մեր ամենամեծ սխալներից մեկը արված աշխատանքի, արդյունքի քանակական չափումն է։ Այսինքն՝ երբ զեկուցվում է՝ արվել է էսքան աշխատանք։ Ընդորում՝ էսքանը կարող է չափվել մետրով, կիլոմետրով, տոննայով, կիլոյով, հատով և այլն, բայց անպայման պիտի թվային արդյունք լինի։ Որքան թիվը մեծ, այնքան՝ ավելի լավ։ Բայց ժողովրդական իմաստությունն ասում է, որ ամեն ինչի մեծը չի, որ լավ է...
Արդյունքի գնահատման քանակական ցուցանիշը մանիպուլյացիոն մեծ հնարավորություն է ընձեռում և դրդում է մարդկանց «գլխառադ անել» գործը։
Իսկ որակական գնահատման դեպքում «գռդոնի» հավանականությունը նվազում է (իհարկե, ցանկության դեպքում)։ Բայց որակական գնահատումը դժվար է, աշխատատար, և աշխատողից-գնահատողից պահանջում է ինտելեկտուալ մեծ ներուժ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/652436951525892?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել