Մեր քաղաքական «ռահվիրաներից» մեկը այսպես արձագանքեց՝
- Դե , բանաստեղծ տղա է , մի բան գրել է, կարիք չկա այդտեղ խոր իմաստ փնտրել:
Քանի դեռ մեր քաղգործիչները գլուխ չեն հանում Թումանյանից ու գլխի չեն ընկնում, թե ի՞նչ տի ասենք աշխարհքին /կրկնում եմ՝ աշխարհքին/, ապա մեր վիճակը չի բարվոքվի:
Ծնունդդ շնորհավոր, Մեծ Հայ ու ներիր կյանքդ դառնացնելու համար։
--------------֊
․․․Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10209087563130164&set=a.10200092231292490.2199637.1351196033&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել