Որպես կանոն մարդիկ իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերում տարբեր մասնագիտություններ և փորձում համատեղել օգտակարը հաճելիի հետ, ոմանք սիրում են իրենց աշխատանքը ու հաճույքով են այն կատարում, իսկ ոմանք ուղղակի` ստիպված, չսիրելով ու չուզենալով են կատարում:
■ Սովորական տիպ — այս մարդիկ հարմարվող են, ունակ, զուսպ, երևակայությունը թույլ է զարգացած: Նրանք լավ գրասենյակային աշխատողներ են, արխիվարիուսներ, քարտուղարներ, գրադարանավարներ և այլն:
■ Նախաձեռնող տիպ — ակտիվ են, իշխանատենչ, ծախսող, շփվող և փառասեր: Նրանք լավ առևտրականներ են, ղեկավարներ, բիզնեսմեններ:
■ Արտիստիկ տիպ — այս մարդիկ գրավիչ են, վառ երևակայություն ունեն, ինքնատիպ են, ստեղծագործող, զարգացած է ներհայեցողությունը: Նրանք կարող են լինել լավ երաժիշտ, նկարիչ, դիզայներ:
■ Հասարակական տիպ — համագործակցող են, սիրում են օգնել մարդկանց, շփվող են, խելացի: Կարող են աշխատել ուսուցիչ, բժիշկ:
■ Հետազոտող տիպ — վերլուծողական մտածողություն ունեն, հետաքրքրասեր են, ինտելեկտուալ: Լավ գիտնականներ, քննիչներ են:
■ Իրատես տիպ — մեխանիկական մտածողություն ունեն, գործնական են, մատերիալիստ, շփվող չեն: Նրանք լավ ինժեներներ, մեխանիկներ, համակարգչային ծրագրավորողներ են:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/489885837716491
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել