Ո՞վ կմտածեր, որ Գիրք նվիրելու օրը մի քանի տարում իսկական տոն կդառնար: Լուսահոգի Լևոն Անանյանի նախաձեռնությունն էր՝ առաջին տարում ներողամիտ վերապահումով անցավ, հավուր պատշաճի միջոցառման նման՝ գրողները խումբ-խումբ դպրոցներ այցելեցին, իրենց գործերից կարդացին, գրքեր նվիրեցին: Բայց մի քանի տարում տոն դարձավ՝ լիարյուն, իսկական: Գրախանութների աշխուժությունը ամենասիրուն աշխուժությունն է՝ վաճառվող գրքերի ուրախությունը, որ իրենց սիրով նվիրելու են-կարդալու են-սիրելու են, էնքան դրական մթնոլորտ է ստեղծում: Գիրք նվիրելու թումանյանական էս օրերին Երևանում գարնանից առաջ գրական-մշակութային գարուն է բացվում: Երևանի մի ձեռքում վաղ գարնանային անհամբեր ծաղիկների փնջեր են, մյուսում՝ գրքեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.asugyan/posts/967531269966812
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



