Բոլոր նորմալ մարդկանց նման առաջին արձագանքս <<վա~յն>> էր, և ոչ միայն նրա համար, որ խորհրդարանական հինգ տարիների ընթացքում կոլեգաներ ենք եղել, ոչ միայն նրա համար, որ մեր քաղաքական ակսակալներից է, ոչ միայն նրա համար, որ մեր բարձրագույն պետական ինստիտուտներից մեկի խորհրդանիշն է ու ղեկավարը, ոչ միայն նրա համար, որ բազմաթիվ հարթակներում գործակցել ենք ու շատ հաճախ տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունեցել, ու էլի հազար ու մի պատճառներ…
<<Վայը>> անհանգստության շատ պարզ, անքննելիորեն մարդկային ափսոսանքի արտահայտություն էր, որ իմ համոզված տեսակետով պիտի ունենար լուրը կարդացող յուրաքանչյուր հայ մարդ։ Բայց՝ ոչ, որքան անհասկանալի, անբացատրելի, զզվելի,ու սահմռկեցնող էր կարդալն ու փաստելը, թե ինչպես են իրական անուն ազգանունով մարդիկ չարախնդում, անթաքույց հրճվանքի ու բավականության տողեր ցփնում։
Այսքան չար, այսքան թունոտ ինչպե՞ս դարձանք, այս ի՞նչ մարդկային ու տեսակային որակներ են, այս հոգեկերտվածքով երթը մեզ ո՞ւր է տանելու։
Իսկ երեկ, ինչ-որ բարության օր էր, բարության մասին ստատուսներ գրող ու սոցիալական ցանցերում լայք հավաքողներից ոմանք, այդ նույն լուրի տակ հրճվողներն էին։
Մի քիչ մարդ եղեք, մի քիչ ինքնահայաց… ատելության ու չարի նետերը բումերանգի հատկություն ունեն…
Մի՞թե այդքան <<հեռու է մինչև Մարդը իր ճամփան>>։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/986085421468072
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել