Այսօր մենք խորհրդային կարծրատիպային մտածողությամբ, սակայն արդեն նոր իրականության պարտադրած ծայրահեղությունների մեջ ընկած հասարակություն ենք: Մենք դեռեւս չգիտենք ինչպես օգտագործել մեր ազատությունը՝ չսահմանափակելով ուրիշինը: Հասարակարգից հասարակարգ թռիչք կատարելով՝ մենք դեռ չենք կարողանում տարբերել Աստծո պարգեւը ձվածեղից: Վերգտնելով սեփական հողը` մենք նրան փառաբանելու ընթացքում ժամանակ չունենք մտածելու նրա վրա ապրող մարդու մասին, վերգտնելով ազգային կրոնը՝ մենք ժամանակ չունենք զբաղվելու քրիստոնեությամբ, վերջիվերջո ստանալով փոքրիկ ազատություններ՝ մենք սկսում ենք ուրանալ ազատության բացարձակ արժեքը:
(Հատված ա` հին հոդվածներիցս մեկից)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10151419702324026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել