Փորձեցինք հարցնել կինոյի ներկայացուցիչների կարծիքը այս որոշման կապակցությամբ։
ՀՅԴ բյուրոն արդեն սկսել է արագացված տեմպերով պատրաստել նոր դերասաններ։ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության 22–ամյա անդամ Մոս Ջանիբեկյանը արդեն սեպտեմբերին պատրաստ կլինի ստանձնել սրտակեր հերոսների կերպարների 20%-ը։ Իսկ բյուրոյի միակ գանգռահեր անդամ Հովհաննես Ամոյանը ստիպված կլինի ստանձնել մի քանի դեր կատակերգություններում։
Հեռուստաընկերություններին ժամանակ է տրված մինչև մարտի 5` բոլոր հայտնի սիթքոմներում առնվազն մեկ դերասանի փոխարինել ՀՅԴ անդամով։ «Իհարկե առաջին մի քանի սերիաները անսովոր կլինեն երկրպագուներին, բայց ընդամենը ընտելանալու խնդիր է, Աղվան Վարդանյանի մոտ հրաշալի է ստացվում «Դոմինո» սիթքոմի դոկտորի կերպարը»,- հավելեց Գիրո Մանոյանը։
Դաշնակցությունը դեռ չի մասնավորեցրել, ինչպես է մտադիր վարվել երգարվեստի ոլորտի հետ։ Անանուն աղբյուրի համաձայն սիրված երգիչ/երգչուհիներին կպարտադրեն առնվազն մեկ զուգերգ ձայնագրել սիրված դաշնակցականների հետ։

Նյութի աղբյուր՝ http://www.armcomedy.com/2016/02/17/films/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել