Արդեն պարզ է, որ Ուկրաինան՝ որպես պետություն, լուրջ խնդիրներ ունի և հերթական Եվրամայդանն չկարողացավ լուծել այդ խնդիրները: Արդյունքում հիմա նորից երկրում լուրջ քաղաքական ճգնաժամ է, կառավարությունը և խորհրդարանը որևէ կերպ լեզու չեն գտնում իրար հետ, տեխնոկրատ բարեփոխիչները օլիգարխների կողմից բլոկադայի են ենթարկվել, ԱՄՀ-ն խոստացված տրանշները չի տալիս, ավելին, լուրջ քննադատության է ենթարկում կառավարությանը, Սաակաշվիլին իր խաղն է սկսել, իսկ բնակչությունն էլ երևի մտածում է նոր մայդանի մասին:
Ամբողջ խնդիրն այն է, որ երկու տարի առաջ փողոցի միջոցով իշխանության փոփոխությունը որևէ կապ չուներ շրջանառության մեջ դրված «հեղափոխություն» բառի հետ, որով բնութագրում էին տեղի ունեցող դեպքերը: Իրականում տեղի ունեցավ միայն անձերի փոփոխություն և ոչ թե համակարգի, իսկ դա արդեն «հեղափոխության» հետ որևէ կապ չունի: Արդյունքում նույն ֆորմայի մեջ հայտնված արևմտամետ ժողովրդավարները այսօր նույն վիճակում են հասցրել երկիրը, ինչպիսին այն կար Յանուկովիչի ժամանակ: Հետևաբար, փողոցի ձեռամբ փոխված իշխանությունը շատ հազվադեպ է իրեն արդարացնում, իսկ համակարգի փոփոխությունն էլ փողոցի ձեռամբ չի լինում, այլ համակարգը կազմող տարրերի լրջագույն տրոնսֆորմացիայի արդյունքում: Ուկրաինայի փորձը իրոք լուրջ մտորումների տեղիք է տալիս: