Pastinfo.am-ը գրում է.

Երեկ Շիրակի մարզում վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով:
 
Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից հավելելով, որ կասկածյալը ձերբակալվել է:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեպքը տեղի է ունեցել Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ:
 
Գյումրեցի 23-ամյա երիտասարդը դեպքից հետո տեղափոխվել է Գյումրու ԲԿ, սակայն տղայի ականջը չեն գտել, որպեսզի պլաստիկ վիրաբույժը կարողանա այն վիրահատել:
 
Ըստ շրջանառվող լուրերի տղայի ականջը կտրելու պատճառ դարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը:
 
«Aravot.am»-ի փոխանցմամբ՝ 23-ամյա Տ.Ա.-ն ծանոթություն է հաստատել մի երիտասարդ, ամուսնալուծված կնոջ հետ, վերջինիս եղբայրն էլ, լսելով այս մասին, Տ.Ա.-ին նախազգուշացրել է հեռու մնալ, գործ չունենալ իր քրոջ հետ:
 
Այնուհետ այդ երկու երիտասարդները ժամադրվել են Շիրակի մարզի մոտակա գյուղերից մեկի՝ Առափիի չգործող ռեստորանի մոտ, որպեսզի հանդիպեն, զրուցեն: Այստեղ վիճաբանել են, այն վերածվել է ծեծկռտուքի, որն էլ ավարտվել է այս տհաճ միջադեպով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել