Ռուսական Տուլա քաղաքի կենտրոնում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ ԶԱԳՍ-ի շենքի մոտ հարսը ծաղկեփնջով ծեծել է փեսային ու փախել անհայտ ուղղությամբ։ Միջադեպը ֆիքսել են տեսախցիկները։ Կադրերում երեւում է, թե ինչպես է հարսը իջնում մեքենայից։ Նրա հետեւից փեսան է վազում, սակայն հարսը հարձակվում է նրա վրա, ծեծում ու փախչում։ Փեսան փորձում է ինչ որ բան ասել հարսին, սակայն նա չի լսում ու հեռանում է։ Փեսան կրկին նստում է հարսանեկան մեքենան ու հեռանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: