Beeline Armenia կարո՞ղ եք նորմալ, հայերենով բացատրել, գոնե մի անգամ ինչի՞ համար եմ ես օգտվում ձեր այս կապից « Անսահմանափակ 3072
Արագությունը 3072/896 կբ/վ
8 000 դր. / ամիս.», իսկ փոխարենը ստանում մոտ 3 անգամ պակաս, քան ձեր այս կապն է «Անսահմանափակ 1024 Արագությունը 1024/512 կբ/վ
4 500 դր. / ամիս.»
Ի դեպ, տևական ժամանակ արդեն, մի քանի օր առաջ նույնիսկ ավելի դանդաղ ա եղել:
Նախապես ասեմ՝ մոդեմի վրայի լույսերի հետ ամեն ինչ կարգին է, ձեր օպերատորները դրանից ավել բան չգիտեն, ձեր ուղարկած մասնագետների կարիքն էլ չունեմ, որովհետև ոչ մի բան չեն փոխում:
Շատ արդար ու համոզիչ պատասխան կլինի այն, որ ձեր կազմակերպությունն արդեն սպառել ա իրեն ու չի կարողանում կարգին սպասարկել բաժանորդներին: Ու այն, որ խորհուրդ տաք անջատել ու դեն նետել ձեր մոդեմն էլ, մնացած-մնացած ամեն ինչն էլ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Mkrtich91/posts/584678084892701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել