
Glancehollywoodmagazine.com-ը գրում է.
Հաղորդավար, դերասան, A-ERA թատերախմբի գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Եղյանը նշանվել է:
Glance Hollywood Magazine -ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում՝ Նորայրը մանրամասներ հաղորդեց իր և իր ընտրյալի՝ A-ERA պարային համույթի պարուհի՝ Սիլվա Մադոյանի նշանադրության ու իրենց սիրո մասին:
-Կխնդրեմ ասեք ինչպես ծնվեց Ձեր սերը...
-Մեր սերը ծնվեց շատ պատահական, ոչ առաջին հայացքից շնորհիվ իմ թանկ ընկերների՝ Ժիրոյի և Ծովինարի:
-Ովքեր են ներկա գտնվել նշանադրությանը:
-Բուն արարողության ժամանակ ներկա են գտնվել միայն մեր ընտանիքների անդամները, իսկ հետո արդեն մեզ միացան մեր ընկերները:
-Ինչ անակնկալներ են եղել նշանադրության օրը:
-Կային անակնկալ հյուրեր, որոնք էլ իրենց ներկայությամբ իմ օրը էլ ավելի անմոռանալի դարձրեցին:Իմ ամենասիրելի ու ամենաթեմատիկ երգերից մեկը երգեցի իմ կեսի համար:
-Ինչպիսին եք դուք, ռոմնատիկ թե...
-Դե ռոմանտիկ չեմ, բայց փորձում եմ ուժերիս ներածին չափով լրացնել դրա չափաբաժինը, որն էլ միշտ կարիք ունի լցվելու:
-Ինչ խենթ քայլի եք պատրաստ հանուն Ձեր սիրո:
-Խենթ քայլ չգիտեմ, բայց որ ամեն ինչի պատրաստ եմ դա հաստատ է:
-Երջանիկ համարում եք Ձեզ:
-Ես այնքան երջանիկ եմ, որ ուզում եմ իմ երջանկության զգացողության չափով երջանիկ լինեն բոլորը:
-Կյանքը Ձեզ համար անիմաստ կլիներ եթե...
- ... ինձ համար կյանքը երբեք անիմաստ չի լինի...
-Ինչ կավելացնեք վերջում:
-Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի և մաղթանքերի համար:
Glance Hollywood Magazine -ը շնորհավորում է Նորայրի ու Սիլվայի նշանադրության կապակցությամբ և մաղթում սեր և երջանկություն ու ներկայացնում ենք զույգի նշանադրության բացառիկ լուսանկարները:
Նյութի աղբյուր՝ http://www.glancehollywoodmagazine.com/2016/02/16-01.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել