Երկրի վրա ահարկու վայրերը շատ են: Մեզանից շատերը գուցե ապրում են այդպիսի վայրերի շրջակայքում: Ստորեւ ներկայացված նկարներով անդրադառնում ենք 10 վայրերի, որոնք չափազանց երկյուղալի են ընդհանուր տեսքի պատճառով, իսկ նրանց կապը կյանքի մութ կողմի հետ նրանց դարձնում է ավելի ահարկու:

10. Մանչակի ճահիճը

Այստեղով շրջող ուրվականների մասին լեգենդներ, զանգվածային գերեզմաններ, ալիգատորներ եւ ահարկու տեսք ունեցող ծառեր. այս ամենը պարզապես ահարկու կոմբինացիա է ստեղծում Լուիզիանայում գտնվող այս ճահճի շուրջ:

 


9. «Cane Hill» գժանոցը

«Cane Hill»-ը խելագարների ապաստարան էր, որ գտնվում էր Լոնդոնում՝ Կրոդոյում: Այն գործում էր մինչեւ 1991 թվականը, մինչեւ այն ժամանակ, երբ, ըստ ամենայնի, բոլորը պարզապես հավաքվեցին ու հեռացան: Հիվանդներից մի քանիսին տեղափոխեցին այլ ապահով հաստատություններ: Շատ բժշկական սարքեր դեռ պահպանվում են:  

 


8. Բանգարի ավերակները

Բանգարը լքված քաղաք է, որ գտնվում է Հնդկաստանում՝ Ռաջասթանում: Այն հիմնվել է որպես արքայազնի պատերազմական գործունեությանը նվիրված հուշարձան եւ համարվում է ամենաշատ այցելվող վայրը երկրում: Այն հիմնվել է 1573 թվականին, բայց ենթադրյալ անեծքի պատճառով այն 1783-ին ի վերջո դարձել է լքված քաղաք: Տեղանքն այնքան շատ է այցելվում, որ ներկայումս չի թույլատրվում մուտք գործել տարածք արեւածագից հետո կամ մայրամուտից առաջ:


7. Ցենտրալիա

1962 թվականին Փենսիլվանիա նահանգի Ցենտրալիա քաղաքում հրշեջների մի խումբ վառեց լքված հանքավայրի պոչամբարը՝ քաղաքը մաքրելու նպատակով: Ինչքան էլ որ տարօրինակ է, բայց կրակը ավելի թեժացավ եւ շարժվեց դեպի ավելի խոր տեղեր. լքված ածուխի հանքը կրակի մեջ էր: Այդ ժամանակից մինչեւ հիմա այն վառվում է դատարկ փողոցների տակից: Ցենտրալիայի ամեն անկյունում թաքնված վտանգ կա` թունավոր գազեր, փլուզվող փողոցներ եւ մի քիչ կրակ:


6. «Դժոխքի դարպասները»

«Դժոխքի դարպասներ» կոչվող 328 ոտնաչափ (մոտավորապես 100 մետր) լայնությամբ փոսը գտնվում է Թուքմենստանում: 1971 թվականին հորատման ընթացքում տեղի ունեցած վթարի հետեւանքով փոսից վտանգավոր գազերի արտահոսք նկատվեց: Գիտնականները պարզեցին, որ լավագույն լուծումը դրանք այրելն է: Այսպիսով, սկսեցին այրել դրանք: Այդ ժամանակվանից սկսած այն անընդմեջ այրվում է, իսկ լուսարձակումը կարելի է տեսնել շատ հեռվից: Հայտնի չէ, թե երբ (եթե երբեւէ) կրակը կդադարի:


5. Տոֆետի սրբավայրը

Տոֆետի սրբավայրը գտնվում է Թունիսում: Այստեղ կան հազարավոր երեխաների գերեզմաններ, որոնք եւ պատճառ են հանդիսացել պատմաբանների համար ենթադրելու, որ նրանք կարող էին տուժած լինել Փյունիկի ժամանակներում իրականացված զոհաբերումից, երբ վայրը հայտնի էր «Կարֆագեն» անվանումով: Հնարավոր է, որ երեխաներին զոհաբերում էին, իսկ հետո ուտում, որովհետեւ այդ ժամանակ սովամահությունը տարածված երեւույթ էր տարածաշրջանում:   


4. «Actun Tunichil Muknal» քարանձավը

«Բյուրեղյա գերեզման» կոչվող գերեզմանը գտնվում է Բելիզում: Քարանձավում եւ մոտակա տներում կարելի է գտնել կմախքի մնացորդներ ու մայաների հնագիտական արտեֆակտները: Այստեղի ամենահետաքրքիր «բնակիչը» «Բյուրեղյա կույսն» է՝ մի երիտասարդ աղջիկ, ով ենթարկվել է զոհաբերության: Նրա բրածոյացված ոսկորները փայլում են բյուրեղապակու նման` դարձնելով նրա կմախքն ավելի սարսափելի, քան կարող է լինել սովորական կմախքը:


3. Պրիպյատ

Պրիպյատը, որ գտնվում է Ուկրիանայում, ուրվականային քաղաք է: Այն հիմնվել է որպես Չերնոբիլի աշխատողների հանգրվան, իսկ միջուկային աղետից հետո լքվել բնակիչների կողմից: Այցելությունները թույլատրելի են, բայց դրանք պիտի շատ կարճ լինեն: Այն ներկայացնում է ահարկու իրականություն, թե ինչեր կարող է անել միջուկային պատերազմը երկրի վրա:


2.Էոկիգահարա

Էոկիգահարան Ֆուջի լեռան մոտ գտնվող անտառ է՝ Ճապոնիայում: Այն նաեւ հայտնի է որպես «ծառերի ծով»: Այն այսչափ համբավ ունի, քանի որ շատ հայտնի վայր է ինքնասպանություններ գործելու համար, եւ ինչպես կարող եք տեսնել ներքեւի նկարներում իսկապես ահարկու տեսք ունի: Ամեն տարի հետազոտական խմբեր են ուղարկում անտառ՝ հանգուցյալների դիակներ հայտնաբերելու:


1.«Chauchilla» գերեզմանոց

Նասկան հայտնի է իր ստորգետնյա հսկայական նկարներով, իսկ դրան մոտ գտնվում է «Chauchilla» գերեզմանոցը: Տեղանքում կարելի է տեսնել Պերուի նախաիսպանական դարաշրջանից մնացած բազմաթիվ մարդկային մնացորդներ: Այն իրոք ահարկու վայր է: Այսպիսով, մյուս անգամ երբ այցելեք Նասկա, մոռացեք ստորգետնյա նկարների մասին եւ անպայման այցելեք «Chauchilla» գերեզմանատուն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել