Քո սիրուն աչքերը... Համազգեստով նրանք ավելի տաք են փայլում ու ծիկրակելով սև ու խիտ թարթիչներիդ տակից ՝ քաղցր ժպտում են... Չէ՛, ավելի ճիշտ ինձանից են ժպիտ պահանջում: Մեկ ուրիշ անգամ աղջկական հպարտությունս թույլ չէր տա մեկ հայացք փոխանակել, բայց դու ուրիշ ես, ԴՈՒ ԶԻՆՎՈՐ ԵՍ... Ի՞նչ ես պահել ձեռքիս հետևում, իզուր ես թաքցնում, ես գիտեմ՝ ծաղիկ է ինձ համար: Ո՞ւր կորավ դիրքեր բարձրացող տղայի համարձակությունը, երբ հիմա չես համարձակվում անգամ մի բառ ասել: Ու այն ձեռքը, որ երբեք չէր դողացել այդքան ծանր զենքը բռնելիս, այժմ դողում է, երբ բռնել է զենքից շատ ավելի թեթև վարդ: Այն ոտքերը, որոնց խրոխտ, հստակ ու համարձակ քայլերից գետինն էր թնդում, այժմ չեն համարձակվում երկու քայլ անել, բռնել ձեռքս, նայել աչքերիս ու .... ու ուղղակի ժպտալ: )) Միայն ձայնդ նույն հաստատուն տոնով հնչեցրեց իմ ամենասիրելի արտահայտությունը՝ ԵՍ ԵՄ: Այն էլ ցավոք պատասխանդ էր հրամանատարիդ կանչին: Գնա՛, զինվոր, դու նրանց պետք ես: Ես կսպասեմ ու կդիմավորեմ քեզ նույն խորհրդավոր ժպիտով, որի խորությունը միայն ինձ ու քեզ է ըմբռնելի: Գնա՛, զինվոր, դու Հայաստանին պետք ես:
Զինվո՛ր, մյուս անգամ վարդը չմոռանաս տալ... )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել