Pastinfo.am-ը գրում է.Փետրվարի 13-ին Ծաղկաձորում դժբախտ դեպք է գրանցվել. Երևանից հյուր գնացած ընտանիքի 2-ամյա երեխան երկրորդ հարկից վայր է ընկել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեխան տան երկրորդ հարկում գտնվող սենյակում քնած է եղել և արթնանալով վեր է կացել ու դեպի առաջին հարկ տանող աստիճանավանդակով փորձել իջնել ցած, սակայն ընկել է:
Հարազատները երեխային գտել են առաջին հարկի հատակին ընկած և անմիջապես տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Մեզ հետ զրույցում ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ փոքրիկը գլխի վրա է ընկել և ծանր վնասվածք ստացել, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո մեկ օր անց մահացել է:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/90842
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



