Լավ հաշվապահներ միշտ էլ պետք են
Ա.Ի. Կորեյկո
Դժվար է հաշվապահի գործը. գումարիր անգումարելին, հարկայինի հետ քյալլա տուր, հաշվեկշռի բեր անհաշվեկշռելին։
Անշնորհակալ է հաշվապահի գործը՝ պետերիդ ու շեֆերիդ բացատրիր անբացատրելին, ձևակերպումներ տուր անձևակերպելիին, հաշվետվություն արա անհաշվետվելիի մասին։
Վտանգավոր է հաշվապահի գործը. ստորագրիր անստորագրելիի տակ, նստիր ուրիշի փոխարեն, աչքերդ փչացրու համակարգչի առջև։

Հաշվապահների իրավունքների պաշտպանության միջազգային լիգան հարկային հաշվետվությունների վերջնաժամկետներին նախորդող բոլոր աշխատանքային օրերը հայտարարել է հաշվապահերի պաշտպանության օր։ Այսօր էլ, հերթական հաշվապահի օրվա մատույցներում մի պահ մեկ րոպե լռությամբ հիշենք թվերին զոհ գնացած հաշվապահների մասին, գլխարկներս հանենք բանտախցերում հանգրվանած թվային ֆրոնտի մարտիկների համար, մտածենք 1C հաշվապահական ծրագրից կախվածություն ունեցող մեր շուրջն ապրող մեր հաշվապահ ընկերների և գործընկերների մասին:
Ա՛յ, մենք էստեղ խոսում, դեմագոգիայով ենք զբաղվում, իսկ որոշ ընկերներ ձեռքերը ծալած նստելու փոխարեն իրենց շոշափելի ներդրումն են ունենում հաշվապահների գիլդիայի շարքերի նոսրացման դեմն առնելու մարդասեր գործում: Կամրադ Արմեն Հակոբյանն, օրինակ, Ֆեյսբուքահայաստանից, նամակով իր համեստ ներդրումն է ուղարկել անանուն հաշվապահին զորակցելու նպատակով: Նամակի պարունակությունն է 1 (մեկ) էքսելի ֆայլ, որին կից կա 1 (մեկ) մակրոս: Հրես: Սույն ներդրման միջոցով ՀՀ տարածում գործող յուրաքանչյուր հաշվապահ կարող է հաշիվ-ֆակտուրայոմ լրացվող ցանկացած գումար՝ թվային արտահայտությամբ վերածել նույն գումարի՝ արդեն բառային արտահայտությամբ: Հաշվիչ մեքենաները հաշվել են, որ միջին վիճակագրական հաշվապահը, որն այս խնդրի մանուալ մշակման վրա ծախսում էր իր մասնագիտական ժամանակի 1.2 տոկոսը, այժմ այս ժամանակը կարող է տնօրինել ըստ իր հայեցողության՝ ավելացնելով, օրինակ, հարկայինի տղաների հետ քյալլա տալուն նվիրվող ժամանակահատվածը: Սա էականորեն բարձրացնում է հաշվապահի ՕԳԳ-ն:
Ակնկալում եմ հոտընկայս ծափահարություններ կամրադ Արմեն Հակոբյանի հասցեին, շնորհակալության ու դրվատանքի խոսքեր: Հուսով եմ՝ կամրադ Արմեն Հակոբյանի օրինակը վարակիչ կդառնա մեր հայրենակիցների շրջանակում, որոնք այսուհետ իրենց շոշափելի ներդրումները կբացահայտեն հանրությանը, կկիսվեն նրանց հետ: Ուռա՛, ընկերներ

Հ.Գ. Անեկդոտ վ ծեմու
Армянское радио спрашивают:
- Для чего нужны бухгалтерские программы?
- Как для чего? Для снижения безработицы, конечно! Там, где раньше сидел один бухгалтер, теперь сидят еще оператор, программист, электронщик, пять наладчиков и начальник отдела вычислительной техники.
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/63885.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել