Հետաքրքիր է, մեր քաղաքացիները բացարձակ անգրագետ են քաղաքաշինության ու ճարտարապետության բնագավառում։ Չնայած շինարար ազգ ենք։ Նույնիսկ հետաքրքրվողները, օրինակ մտավորական կոչված զանգվածը, խոսում են քաղաքից, չեն կարողանում իրենց մտքերը շարադրել, քանի որ շատ աղոտ են պատկերացնում առարկան, քաղաքի պատմությունը չգիտեն։ Լսել են Թամանյանի մասին, վարդագույն-բան ու վերջ։ Մի շիլաշփոթ։ Ու, իհարկե, միայն ճարտարապետության խնդիրը չէ, օրինակ, տաղանդավոր երաժիշտներ՝ մնացած արվեստներից անտեղյակ, նկարիչներ՝ երաժշտությունից, էլ գրականության մասին չեմ խոսում։ Специалист подобен флюсу: полнота его односторонняя.
Ավելիահավոր է շփվել պատվիրատուների հետ, մեծամասնությունը չի կարող խնդիրը ձեւակերպել։ Ու կրթությունը կապ չունի, կարող ա ակադեմիկոս լինի՝ սարսափես պատկերացումներից, կարծրացած ուղեղից, մեկ էլ մեկը գա, հազիվ դպրոց ավարտած վերջերս հարստացած, ու ներքին «սլուխը» էնքան զուլալ լինի, բաց ու սովորելու ցանկությամբ, ուրախություն ա հետը աշխատել։
Կրթության խնդիր է։ Սովետի ժամանակ գոնե մոդա էր երաժշտական դպրոցներում սովորել, էլի իմացանք սոնատի ֆորման որն է, սեպտակորդ էր, բան էր։
Չիկագոյում կա Ճարտարապետական կենտրոն, անվճար դասախոսություններ են կազմակերպում ցանկացողների համար։ Թոշակառուները սովորում են, ու մասնագիտացված գիդ աշխատում, տուրիստներին տանում են, քաղաքի մասին վերին աստիճանի պատրաստված պատմում։ Էլ չասած, դասագիրք են մշակել, դպրոցներում ճարտարապետության դասեր կան, ասում են՝ որ քաղաքացիները գրագետ լինեն, հասկանան ինչը ինչի համար է եւ ինչպես։ Մի հատ հետս բերել եմ, մեր ինդտիտուտում էդքան բան չեն բացատրում։