Հետաքրքիրը գիտեք որն ա? Որ ամեն տոնի ժամանակ աղջիկները դժգոհում են տղաներից - Մատերդ կջարդվեր, որ մի տողով շնորհավորեիր...Ինչ քծիպ ես բայց, լայաղ չարեցիր մի հատ նվեր առնես...Էդ հեռախոսիդ մեջ մի 15 դրամ չունեիր, որ մի շնորհավորական sms ուղարկեիր... Էս շարքը կարելի ա շարունակել, բայց աբսուրդն էն ա, որ էս աղջիկներն արդեն իրենց տվել անցել են։ Նույնիսկ հանքափորների տոնն են ենթագիտակցաբար վերագրում իրենց ու սպասում են տղու առաջին քայլին կամ նվերին։ Որպես պատճառ բերում են էն, որ դե տղեն դու ես, առաջի քայլը պարտավոր ես դու անել։ Բայց էս աղջիկները մոռանում են, որ տեղն ընկած տեղն իրենք են ասում - Բա մենք էլ մարդ ենք, խի պետք ա տղեն ավելի մեծ իրավունք ունենա, քան աղջիկը?, չէ որ մենք հավասար ենք, օ այ իմ...մի խոսքով։ Աղջիկներ, տղաներն էլ մարդ են, իրենք էլ հաստատ ուշադրության եւ ջերմության կարիքն ունեն...ԱԽՐ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/822803607842610?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել