ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 14-ին` ժամը 00.39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 14 MP 444 պ/հ (վարորդ` Վ. Ե., ծնված 1989թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման սյանը, այնուհետև Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7ա տան պատին և հարակից ավտոտնակի դարպասին:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և գիտակցության չգալով մահացել է:Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/127744
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել