imageGalatv.am-ը գրում է.

«Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Արեւմտյան ռազմական օկրուգում Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած, այնուհետեւ Գերմանիայում տեղակայված եւ 1998թ.-ին լուծարված առաջին Գվարդիական տանկային բանակի վերակազմավորման ավարտի մասին: Ինչպես հայտնի է դարձել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ հանդիպման ժամանակ, այդ բանակը դարձել է արագ արձագանքման ուժերի մի մասը»,- գրում է Վոլֆգանգ Գրեբերը Die Presse-ում:

«Հայտնի է, որ հրամանատարական կազմը տեղակայված կլինի Օդինցովոյում, իսկ բանակին կենթարկվեն Կանտեմիրովյան 4-րդ գվարդիական տանկային դիվիզիան, 2-րդ մոտոհրաձգային Թամանյան դիվիզիան եւ մի քանի տանկային ու հետեւակային բրիգադներ, ինչպես նաեւ հրետանային ստորաբաժանումներ, սակրավորներ եւ հետախույզներ: Թվարկված դիվիզիաները ռուսաստանյան բանակի լավագույն ստորաբաժանումների շարքում են: ՊՆ տեղեկատվության համաձայն, դրանց սպառազինության մեջ են Տ-80 տեսակի եւ արդեն 2010թ.-ից հետո կառուցված Տ-72Բ3 տիպի տանկեր»:

«Ռազմական փորձագետների կարծիքով, տանկային բանակը կարող է ունենալ մինչեւ 500 տանկ: Միայն Կանտեմիրովյան դիվիզիան 2010թ.-ի դրությամբ ունեցել է մոտ 300 տանկ, 300 ՀՄՄ, 140 ինքնագնաց հաուբից եւ համազարկային կրակի համակարգ, անձնակազմի մոտ 13 հազար մարդ: Եվ եթե դրան միացնեն Թամանյան դիվիզիան եւ աջակցող ստորաբաժանումները, ընդհանուր թիվը կլինի 500-600 տանկ, 600-800 ՀՄՄ, դաշտային հրետանու 300-400 միավոր եւ 35-50 հազար զինվորական: Առաջին տանկային բանակից բացի Արեւմտյան ռազմական օկրուգում կա եւս երկու բանակ»,-տեղեկացնում է Գրեբերը:

«Մինչդեռ, անցյալ տարի հայտնի ռուսաստանցի ռազմական փորձագետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը ահազանգում էր, որ արեւմտյան ուղղությամբ, որից, նոր ռազմական հայեցակարգի համաձայն, գալիս է ռազմական սպառնալիքների մեծ մասը, չկա բավարար քանակի զորք: Այնուամենայնիվ, Արեւմուտքը պետք է չվախենա նոր բանակից: Այն ստեղծվել է վախեցնելու համար»,- գրում է Die Presse-ի հոդվածագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել