Iravaban.net-ը գրում է.
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Երևան Արտաշատ հատվածը շահագործման հանձնելուց հետո, արդեն վարորդների համար առաջացել են նոր խնդիրներ: Ճանապարհ Երևանից դուրս գալուց և Արտաշատից մուտք գործելուց նախ նշված չեն թույլատրելի երթևեկության արագությունները ըստ գծերի, դրանք երևում են, երբ արդեն որոշակի ճանապարհ ես անցնում:
Եթե վարորդները մեքենան վարում են աջակողմյան գծով՝ 70 կմ/ժ արագությամբ, միայն մի քանի կիլոմետր անցնելուց կարող են պարզել, որ այդ հատվաշում թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է, եթե մինչ այդ ՃՈ տեսուչները նրանց չտուգանեն: Երկրորդ և երրորդ գծերով երթևեկելիս խնդիր է առաջին գիծ անցնելը, քանի որ պետք է հատես հոծ գիծը, քանի որ այս ողջ ճանապարհահատվածում կան հաշված՝ մոտ 3-5 հատվածներ, որոնք թույլ են տալիս երթևեկության գոտիները փոխել:
Ճանապարհի վրա բացակայում են հետադարձ կատարելու՝ հանդիպակաց երթևեկելի գոտի անցնելու համար նախատեսված տեղերը, իսկ գյուղացիների համար անասունները անցկացնելու և ճանապարհի մյուս կողմում գտնվող իրենց վարելահողերը գնալու ճանապարհ ընդհանրապես չկան: