Եթե 1 օր աշխատանքի չգնամ, ընտանիքս ահագին ուրախ կլինի: Եթե 2 օր չգնամ, էլի ուրախ կլինի:
Եթե 3 օր աշխատանքի չգնամ կլինի ուրախ բայց սոված:
Ոչ մի կերպ չեմ հասկանում մարդկանց, ովքեր ընտանիք ունենալով առավոտից երեկո միտինգի են: Տղերք, դուք ոնց եք ապրում? Ուզում եք ավելի լավ Հայաստան? : Ես էլ եմ ուզում, բայց իմ ու ձեր պատկերացրած ավելի լավ Հայաստանները տարբեր են: Իմ պատկերացրած ավելի լավ Հայաստանում մեկ ա ես աշխատելու եմ: Եթե ձեր պատկերացրած ավելի լավ Հայաստանում դուք էլի ոչինչ չեք անելու, ու ձեր երեխեքը լավ են ապրելու, ուրեմն իմացեք որ տենց Հայաստան հիմա ինչ որ մարդիկ ունեն, ինչի եք ուզում վերցնել նրանցից? :
Երևանի չմաքրված ձյունից բողոքում ենք: Օպերայի ամեն միտինգից հետո օպերայի բակը աղբանոց ա դառնում ավելի լավ Հայաստան ուզողների շնորհիվ: Տենց չի տղերք, տենց չի կարելի:
Իմ երազած Հայաստանը երկրին տեր կանգնող քաղաքացին ա: Երկրում փողոց մաքրողն ա, ոչ թե Գերմանիայում զուգարան: Օրենքի առաջ բացարձակ հավասար քաղաքացին ու չինովնիկն ա: Հարուստին չհայհոյողն ա, աղքատին չարհամարհողը: Ու էլի լիքը պայմաններ, որոցից շատերի մասին դուք էլ եք բարձրաձայնում: Բայց միևնույնն ա, իմ ու ձեր պատկերացրած ավելի լավ Հայաստանները տարբեր են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել