Եթե հանկարծ տեսնեք, որ Ամանորի նախօրեին վաճառված տորթերը հիմա կասկածելիորեն շատ էժան են, ուրեմն մի բան էն չի:Սովորաբար 1000-1400դրամով վաճառվող /նայած, թե վաճառքի ընդունող կետն ինչքան «նալոգ» է դրել վաճառքի վրա / մայրքաղաքայնի տորթերի զարմանալի էժան գինը՝900դրամ, տեսնելով,զարմացած հարցրի.«Սրանք թա՞րմ են»:Վաճառողը մի պահ ուշադիր նայեց ու երեւի խուսափեց խաբելուց, ասելով՝«Չէ, թարմ չեն»:Բա որ թարմ չեն, բա ինչու՞ է վրան գինն էժանացրած ու «մեյդանում» դրված, չէ՞ որ հնացածները ետ են հանձնվում:Այդ հարցն իմաստ չուներ վաճառողին տալ, քանի որ նա ընդամենը վաճառելու հանձնարարություն կատարող է:Իսկ այն, որ խմորեղենները հնանում են, խոսում է մարդկանց գնողունակության պակասի մասին:Որպես կանոն, յուրաքանչյուր տոնից հետո Վանաձորի խանութներում հայտնվում են չվաճառվելու ամոթից կուչ եկած ու հնացած խմորեղեններ:Դրանց մի մասը «սաղացվում», մի մասը ետ են հանձնվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: