Սարգսյանը կարծես նոր է ստանձնում իշխանությունը, պատրաստավում նոր ստարտի և խոսում ապագայի ծրագերի մասին, այնինչ ժամանակն էր, որ խոսեր ձեռքբերումների ու բացթողումների մասին: Հետո նա ասում, գործերին տեմպ է պետք տալ, արագ և գրագետ աշխատանք, ու այդ ամենն ասելուց հետո, պրոցեսներից արագություն պահանջողն ասում է հեղափոխականներին՝ "մենք չենք շտապելու":
Հիշում եմ մի անգամ էլ, երբ քաղաքական համակագրի վերափոխման մասին լրագրողներից մեկը հարց տվեց, նա պատասխանեց՝ չենք շտապելու:
Իրոք չշտապեցին, յավաշ-յավաշ շարժվեցին, մի քանի կուսակցություն, որ կարող էին մրցակից լինել, վարի տվին, ու քաղաքական ու ընտրական համակարգի համակարգի հեղինակությունն իջացրին՝ պլենտուսից ներքև: Այդ ընթացքում Հայաստանը էլի մի քանի տասնյակ հազար քաղաքացիներով աղքատացավ, երկիրը մնաց կոռումպացված, իսկ տնտեսությունը ԱՊՀ տարածքում ամենամոնոպլիզացվածը:
Հիմա ՀԱՐՑ. Ի՞նչի կամ ո՞ւմ է համար է այս երկար տեքստը, որի վրա վստահ եմ մի քանի սպիչրայթերներ են աշխատել, որ սկզբից ասես ինչու է պետք շտպաել, բայց վերջում հիասթափեցնես, որ մեծ փոփոխությունների մի սպասեք՝ մենք չենք շտապելու: Հը՞ն...