ՃՈ-ն սկսել է լավ բաներ անել... Վարորդական իրավունքից զրկված վարորդները մեքենա վարելու դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության: Այսինքն, եթե նախկինում ասենք մի երկու անգամ հարբած մեքենա վարելու համար (պոտենցյալ մարդասպան) զրկում էին վարելու իրավունքից, նույն վարորդը շարունակում էր մեքենա վարել ու եթե բռնվեր էլ ընդամենը տուգանք էր մուծում ու կարող էր 100 անգամ բռնվել 100 անգամ էլ տուգանքը մուծեր ու մնար փողոցում մինչև մեկին կսպաներ իր մեքենայով: Հիմա նման վարորդին անմիջապես քրեական պատասխանատվության են ենթարկում ու եթե նույնիսկ տուգանք էլ նշանակվի մեկ է գրանցվում է որպես դատվածություն: Եթե նա լինի զրկված ու անսթափ վիճակում նախատեսվում է նաև ազատազրկում: Ուրիշի կյանքի վրա թքած ունեցողներ «ջան» հաշվի առեք այս հանգամանքը ու քծիբություն մի արեք եթե հարբած եք կամ զրկված տաքսի նստեք!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: