Ֆեյքերը նման են սերիալներին, կաշառակերներին, այն վատ մարդկանց, որոնց կարիքը մենք այնքան ունենք, որ ցույց տանք, ասենք՝ տես՝ ինքն ինչ վատն է... Բոլորը բողոքում են դրանցից, բայց շատ քչերն են պարզապես remove/удалить/հեռացնում նրանց ցանկից: ԱՀԱԱԱ, ուրեմն հետաքրքիր է ձեզ նրանց կարծիքն ու իրադարձությունների զարգացման նրանց տեսանկյունը: Հետևություն՝ ֆեյքերը կան, քանի որ դուք նրանց կարիքն ունեք: Եթե չունենայիք, նրանք մեկը մյուսի հետևից կվերապրոֆիլավորվեին, և միգուցե, շատ հնարավոր է, հանրային ավելի համարձակ ու օգտակար կերպով հանդես կգային: Ինչ եմ ուզում ասել. օգնեք ֆեյքերին, ՀԵՌԱՑՐԵՔ նրանց ձեր ընկերների ցանկից, ապրեք հանգիստ ու առանց ավելորդ պաթոսի: Ու մեկ էլ տեսար` մի գեղեցիկ օր նրանք ստվերից դուրս գան ու սկսեն փոխել աշխարհը... Բա ))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել