ԱԱԾ ն իմ կարծիքով էն եզակի կառույցներից մեկն ա, եթե ոչ միակը, որի գործունեությունը մեկ անձով պայմանավորված չի: Ու հիմա, որ ՖԲ ում մեղմ ասած թռել են նորանշանակ տնօրենի դեմքին, ես դա չեմ հասկանում:
Զսպվածությունը լավ բան ա տղերք: Ամեն մեկը իր բառապաշարի ու մտահորիզոնի , (հատկապես մտահորիզոնի) , սահմանափակ տիրույթում թող գնահատականներ չտա:
Մի անգամ Գուրգեն Եղիազարյանը (ես նրա լիքը քայլեր ու ասածներ կատեգորիկ չեմ ընդունում) ասեց, որ բնականաբար ԱԱԾ ոչ մի ներկա ու նախկին գործակալի անուն չի տա, որովհետև դա հակապետական է: Մարդը ինչքան էլ դեմ լինի վարչակարգին իր բոլոր ղեկավարներով (գուցե նաև ԱԱԾ ղեկավարին) ունի պետական մտածելակերպ ու զսպվածություն:
Տղերք, հիմա ձեզ ինչն ա խանգարում մի քիչ դրանից ունենալ:
Լիքը թռնելու տեղեր կան: Եթե չգիտեք նախկին բնապահպաններից հարցրեք կասեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել