Wedding.am-ը գրում է.
Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծննողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տարնում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է " Տեառնընդառաջը ", որը նշանակում է տիրոջն ընդառաջ: ԵՎ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը: Որից հետո խարույկ են վառում: Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները: Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում է այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդն այստեղ է հավաքվում` իրենց հետ փայտեր, նույնիսկ գերաններ բերելով: Կրակը թեժացնելով` նրանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:
Տարածված է այն պատկերացումը, թե Տյառնընդառաջի հետ վերջանում է ձձմռան քառասունքը: Այնուհետև եկեղեցում ներկա գտնվողները վառվող մոմերով վերադառնում են իրենց տները: