Թերևս ոչ մի ուրիշ լուրջ ազգ չի զբաղվում սեփական հերոսներից ֆեյսբուքյան սփամ սարքելով։ Դուք չեք տեսնի չինական սոցիալական ցանցերում ամեն oր Կոնֆուցիոսի մասին համատարած գրառումներ ու քննարկումներ, դուք չեք տեսնի նույն Ֆրանսիայում՝ Նապոլեոնի մասին, դուք չեք տեսնի նույնը Ռուսաստանում՝ Մինինի ու Պոժառսկու մասին, դուք չեք տեսնի նույնը ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի մասին, դուք չեք տեսնի նույնը Վենեսուելայում՝ Բոլիվարի մասին, դուք չեք տեսնի նույնը Իտալիայում՝ Գարիբալդիի մասին...
Հապա ինչո՞ւ են մերոնք սպանում թողնում նժդեհամոլությամբ։ Հարգելիներս, բավ է, առավել ևս, որ մեծ մասդ աչքով աչք չի տեսել Նժդեհի աշխատությունները, ու էլ չխոսամ նրանից, որ էդքան Նժդեհի անունը բերանի ծամոն սարքողներդ Ձեր առօրյայում գործում եք նրա ուսմունքին ու գաղափարախոսությանը հակասող կերպով։ Թողեք՝ էդ մարդը հանգիս հանգչի ու իր արժանի տեղը ստանա պատմության պանթեոնում, այլ ոչ թե սարքեք նրան ինչ-որ մի միստիֆիկացված կիսաստված կերպար ու քաղաքական փիառ տեխնոլոգիա։ Զզվեցրիք արդեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/141938919295473
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել