Հարցն այն է, որ մենք միշտ ուզում ենք երիտասարդ մնալ. գոնե ես չեմ ճանաչում մարդու, ով ցանկանար ծերանալ։ Իսկ Դու՞ք։ Գեղեցիկ ծերանալ, գուցե, բայց ոչ՝ «պարզապես» ծերանալ։ Մարդ սիրում է, ստեղծագործում կամ ընտանիք է կազմում, որ կանխի ծերությունը։ Չէ՞ որ երեխաներով կամ թոռներով մենք նաև դառնում ենք անմահ։ Արվեստագետի երեխան էլ իր Ստեղծագործությունն է։
Մենք բոլորս մահից առավել վախենում ենք.... անհաշտ ու տգեղ ծերությունից։))) տղամարդիկ՝ նույնպես ու հաստատ։
Երևի այն պահից սկսած, երբ Մարդը հաղթահարի իր «ծերության» վախը, կհաղթահարի նաև մահվան վախը։
Հ.Գ. Մեծ պահքն օգնում է հաշտվել ինքդ քեզ հետ։ Անհարմարությունը միայն այն է, որ բոլորին ու ամենուր ասում ես ճշմարիտ իրականությունը։ Իսկ ճշմարտությունը ծերության պես է... միշտ առկա, բայց և միշտ անսպասելի։ Ու ... չսիրված։