Galatv.am-ը գրում է.
Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստում են վարքագծային գործոնները: Այդ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ` պահպանելով հետևյալ կանոնները.
1. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:
2. Հրաժարվե՛ք ծխախոտից և խուսափեք դրա ծխից` ծխախոտի ծուխը նույնքան վտանգավոր է, ինչպես ծխախոտի օգտագործումը, որը թոքի քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է:
3. Պահպանե՛ք առողջ սնուցման կանոնները`
1. օգտագործեք օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն,
2. խուսափեք ճարպոտ մսով սնունդ պատրաստելուց,
3. մսամթերք օգտագործելիս նախընտրությունը տվեք թռչնամսին և ձկնամսին,
4.օգտագործեք ոչ շատ յուղոտ կաթ և կաթնամթերք,
5. սննդում սահմանափակեք ճարպերի, աղի, շաքարի օգտագործումը:
4. Պահպանեք ֆիզիկական ակտիվ կենսակերպ` օրական 30 րոպե և ավելի քայլեք, զբաղվեք սպորտով և ֆիզիկական վարժություններով: