Լրատվամիջոցները ստիպված մատուցում են այն, ինչը սպառվում է, այլ ոչ թե այն, ինչ որակյալ է, և չեն փորձում իրենք ճաշակ թելադրող հանդիսանալ և մատուցել որակյալ պրոդուկտ:
Երբ գալիս է գիշերը, էլեկտրոնային լրատվամիջողները Քիմ Քարդաշյանից ու սեքսուալ բնույթի լուրերից բացի ոչինչ չեն տեղադրում, ու հետաքրքիրն էն ա, որ մարդիկ կարդում են: Էլեկտրոնային լրատվամիջոցներում առհասարակ չեն առանձնանում ոչ մի տեսակի ցենզուրայի սահմաններ, հեղեղված են գովազդներով, չի տարբերվում դեղին մամուլը, մի խոսքով` շունը տիրոջը չի ճանաչում:
Շարունակաբար տեղադրվում են շոու բիզնեսի կենցաղային-ընտանեկան գզվռտոցները, որոնք ոչինչ չեն ներկայացնում իրենցից, քաղաքական դատարկաբանությունները, որոնք բարբաջում են քաղաքական ոլորտի անգրագետ «տարր»-երը:
Հայաստանյան լրատվամիջոցները պարզապես ճահճացել են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/473078592729457
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել