Ֆեյսբուքի ամենամեծ հետաքրքրությունն այն է, որ այստեղ մենք մենակ չենք… Եվ քանի որ կամա թե ակամա մի նավակի մեջ ենք հայտնվել, պետք է սովորենք յոլա գնալ իրար հետ ու դադարենք անել այն ամենը, ինչը կնյարդայնացնի մեր ընկերներին: Ստորև առաջարկում եմ կետեր, որոնք չանելու դեպքում մեր ֆեյսբուքային համատեղ կյանքը շատ ավելի ուրախ ու հարթ կընթանա:
10. Պետք չէ գրել այն մասին, թե ինչ ես ուտում:
Բան չունեմ ասելու. եթե ապրեիր ասենք Գանայում կամ Զիմբաբվեում, որտեղ ամեն չորրորդ բնակիչ սոված է, ապա քո նախաճաշի կամ ընթրիքի նկարները գուցե և ոգևորեին ընկերներիդ, և նրանք ուրախանային, որ այսօր էլ ապրեցիր, բայց Հայաստանում, որտեղ նման խնդիր չկա, այս երևույթն առնվազն նյարդայնացնող է:
9. Պետք չէ գրել այն մասին, թե ինչ վատն է մեր մեդիա դաշտը, ու որ բոլորը ինքնասպանությունների մասին են գրում:
8. Պետք չէ գրել մանրամասներ այն կոնֆերանսից, որում հիմա ներկա ես:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ տարվա մեջ մեկ երկու անգամ կոնֆերանսի գնալը քեզ համար մեծ նվաճում է և չես կարողանում զսպել քեզ, որ ի լուր աշխարհի ցույց տաս, թե ինչ խելացի ես, որ գնացել ես այնտեղ, բայց բարդ չէ հասկանալ, որ այդ մանրամասները կոնֆերանսի ներկաներից բացի ոչ ոքի հետաքրքիր չեն:
7. Պետք չէ գրել, թե ինչ լավն է կամ ինչ վատն է Ֆեյսբուքը:
6. Պետք չէ գրել այն մասին, թե ինչ լավն էր քո առավոտյան մարզանքը:
Պարզապես մի գրիր դա, որովհետև դու գրում ես ընդամենը նրա համար, որ բոլորն իմանան, թե իրականում ինչ ակտիվ ես դու:
5. Պետք չէ գրել այն մասին, թե ինչ կերավ կամ ինչ արեց քո շունը, կատուն կամ թութակն այսօր:
Իհարկե, քո տնային կենդանին քեզ համար մի ամբողջ աշխարհ է, բայց մնացած ֆեյսբուքցիների համար դա հերթական պոտենցիալ լահմաջոն է կամ մեկը մնացյալ հազարավոր կենդանիներից: Եթե դու աղջիկ ես, շատերը կլայքեն քո շան նկարները ու հետաքրքրվածություն ցույց կտան նրանով, բայց իմացիր՝ նրանք դա անում են, որովհետև ուզում են քնել քեզ հետ:
4. Պետք չէ գրել նման տեքստ՝ մնաց 10 օր:
Եթե ասելու ես, թե ինչին մնաց 10 օր, ապա ասա միանգամից, եթե չես ասելու՝ լռիր: Հակառակ դեպքում նմանվում ես դեպրեսիվ հիմարի, ով միայնությունից չգիտի՝ ինչ անի:
3. Պետք չէ տեղադրել ամենօրյա նկարներդ հայելու առաջ, զուգարանում, սրճարանում…
Այսպես դու շարքային Նարցիսի ես նմանվում:
2. Պետք չէ ստատուսների կայքերից ստատուսներ գողանալ և ներկայացնել քո անվան տակ:
1. Պետք չէ գրել, որ ընկերներիդ քանակը դարձավ 111, կամ 222, կամ 555: Դա միայն քեզ է հետաքրքրում: