Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ իրանական կողմը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել միջազգային նավթային շուկաներում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է PressTV-ն:
«Մենք սատարում ենք ՕՊԵԿ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության և համագործակցության ցանկացած ձևի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Պարսից ծոցի մի քանի երկրներ հայտարարել են, որ եթե պահպանվի գների իջեցումը, իրենք կփորձեն հասնել տնտեսական շահույթի: Այնուամենայնիվ, նախարարը նշել է, որ «այն, ինչին իրենք ցանկանում են հասնել, ամենևին էլ հանուն տնտեսական շահույթի չէ»:
«Ամուր քաղաքական կամքի առկայության դեպքում նավթի գինը կհավասարակշռվի մեկ շաբաթում»,- ընդգծել է Զանգանեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



