Երբ հասարակության համար հեղինակություն հանդիսացող մարդիկ հանրային խնդիրներին սկսում են նայել պաշտոնյանների աչքերով, արժեհամակարգն է ապականվում: Իրենց ապրածով հանրային սիրո ու մեծարանքի գագաթնակետին հասած ժողովրդականներն իրավունք չունեն այնքան հեռանալու հասարակությունից, որ հանրային կարծիքից խիստ տարբերվող ու չինովնիկին վայել գնահատականներ հնչեցնեն:
Մարտին Վարդազարյանն ինձ համար անվերապահ հեղինակություն է, անգերազանցելի տաղանդ, բայց ամեն անգամ հետևելով մաեստրոյի խոսքին՝ մի տեսակ ցավ եմ ապրում, որ նրա մեջ ապրող չինովնիկը հաղթում է մտավորականին:
Անկեղծ, ես չեմ նյարդայնանում, որ տարրական լրջություն կամ գիտելիք չունեցող անձիք պաշտոն են զբաղեցնում:Ես չեն զայրանում, երբ, ասենք, Շմյասը կամ Լֆիկը հերթական տափակությունն են դուրս տալիս: Գիտե՞ք ինչու՝ նրանցից ամեն ինչ սպասելի է, բայց կան մարդիկ, ում ցանկացած նման արարք խորը ափսոսանքի պատճառ է դառնում:
Կից նյութն՝ այստեղ