Tert.am-ը գրում է.

Վրացական կողմի նախաձեռնությամբ երկուշաբթի հեռախոսազրույց է կայացել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև։

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը խոսել են երկու ժողովուրդների միջև առկա մշակութային սերտ կապերի մասին։

 

«Կողմերը հույս են հայտնել, որ կխորանա համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Նշվել է, որ այդ ուղղությամբ վրացական կողմը հստակ քայլ կկատարի, ինչը կարտահայտվի Իրանի հետ վիզային ռեժիմի չեղարկմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Վրաստանի վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից պատժամիջոցների չեղարկման առնչությամբ։

 

«Զրույցի ընթացքում կողմերը խոսել են երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հսկայական պոտենցիալի մասին։ Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային զարգացումների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել