Հունվարի 7-ին հայտնի կդառնա ՖԻՖԱ-ի վարկածով 2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: 3 հավակնորդների թվում են կատալոնական «Բարսելոնայի» խաղացողներ Լիոնել Մեսին ու Անդրես Ինյեստան եւ Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ոսկե գնդակին» եւս մեկ անգամ արժանանալու դեպքում 25-ամյա Մեսին կդառնա առաջին ֆուտբոլիստը, ով չորրորդ անգամ կճանաչվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Արգենտինացին նման պատվի արժանացել է 2009, 2010 եւ 2011թթ.:
Ֆրանսիացի Միշել Պլատինին, հոլանդացիներ Յոհան Կրոյֆն ու Մարկո վան Բաստենը «Ոսկե գնդակին» արժանացել են 3-ական անգամ:
NEWS.am Spor
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/463903943667114?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել