Արցախյան ազատամարտում և ոստիկանության համակարգում մեծ ներդրում ունեցած մարդ՝ տասնյակ մեդալների ու «Մարտական խաչի» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ:
Գեորգի Ալեքսանդրովիչը, ձյաձ Ժոռս, հայրիկիս մարտական ընկերներից է: Երբ նայեցի իր մասին պատմող տեսանյութը, հուզմունքից աչքերս լցվեցին: Շատ ուրիշ մարդ է ինձ համար, իմ հերոսներից մեկն է:
Ակամայից հիշեցի, ամառ էր, 12-13 տարեկան երեխա էի, տանեցիք համոզում էին, որ գլուխս սափրեմ, պատճառաբանելով որ համ շոգ է, համ էլ մազերիս որակը լավանա: Ինչ արեցին, բան դուրս չեկավ: Այդ ժամանակ ձյաձ Ժոռս գործարք առաջարկեց.
-Ուրեմն արի սենց պայմանավորվենք՝ դու թույլ ես տալիս, որ գլխուխդ սափրեն, ես էլ քեզ ամբողջ պատերազմն անցած, մարտական գործողությունների ժամանակ մաշված բանդանա կտամ: Համաձա՞յն ես...
Թույլ լարերս գիտեր, նաև գիտեր, որ այն մարդկանցից է, ում մերժել չեմ կարող: Սուս ու փուս նստեցի աթոռի վրա ու ասացի.
-Սափրե՛ք... Բայց էսօր ես չէ՞ տալու, ձյաձ Ժոռ:
Բոլորս մի լավ ծիծաղեցինք...
Անչափ շնորհակալ եմ իր ներդրումը գնահատելու, հիշելու, լուսաբանելու և իր մասին տեսանյութ պատրաստելու համար:
Առանձնապես իր և ՄՀՕՋ-ի բոլոր տղերքի գլխավորությամբ՝ խոնարհվում եմ մեր բոլոր ազատամարտիկների, հերոսների առջև:
Նահատակ ընկած տղերքի շիրիմին էլ հանգստություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=945271182208906&set=a.113029195433113.12407.100001780998170&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել