1. Պոռնիկի դերերը ինձ տրվել են չափազանց հեշտությամբ:
2. Ես քնել եմ միայն նրանց հետ, ում հետ որ ամուսնացած եմ եղել: Շա՞տ կանայք կարող են հետևել այդ կանոնին:
3. Երբ ես ամուսնացել էի առաջին անգամ` 19 տարեկան հասակում, ես ունեի կնոջ մարմին ու երեխայի զգացմունքներ:
4. Ծնողներս ինձ միշտ ներշնչում էին, որ սիրեմ ամուսնությունը: Դրա համար էլ ես հաճախ էի ամուսնանում:
5. Այս աշխարհում ամեն բան ինձ ստիպում է նյարդայնանալ` բացի ֆիլմերի նկարահանումներից:
6. Տարօրինակ երևույթ` համբերությունը ձեռք է բերվում տարիների ընթացքում:
7. Այն ժամանակ ես իմանում ով է քո իսկական ընկերը` երբ ընկնում ես սկանդալի մեջ:
8. Ճաշակը ձևավորվում է աստիճանաբար: Քսան տարի առաջ ես ամուսնանում էի այնպիսի տղամարդկանց հետ, որոնց այժմ նույնիսկ ընթրիքի չէի ցանկանա հրավիրել:
9. Ժամանակի ընթացքում դու սկսում ես ափսոսալ մեղքերիդ համար և այն մեղքերիդ համար, որ դեռ չես գործել:
10. Լեգենդ դառնալու համար նախ պետք է մահանալ:
11. Նույնիսկ գեր մարդիկ կարող են սեքսուալ լինել:
12. Միայն 54 տարեկանում ես հասկացա, որ արդեն հասուն մարդ եմ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/488959311142477
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել