Սոչի-Երևան ուղերթի «Բոինգ-737» ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Սոչիի օդանավակայան։ Այդ մասին հայտարարել է ուղերթն իրականացնող «Դոն-Ավիա» ընկերության ներկայացուցիչը։
Վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում եղել է 81 ուղեւոր (այդ թվում՝ 12 երեխա) եւ անձնակազմի 5 անդամ։ Որոշում է ընդունվել չփոխել օդանավը, եւ ուղեւորները սպասում են թռիչքին։
report.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել