Շարունակելով վարսերի թեման, այսօր ուզում եմ ներկայացնել այս տարվա գլխավոր նորաձև երանգները վարսահարդարման մեջ, որոնք մի փոքր տարօրինակ կարող են թվալ մեզ համար: Անձամբ ես ավելի դասական գույների կողմնակից եմ և չեմ սիրում փորձարկումներ անել վարսերիս գույնի հետ, բայց եթե կգտնվեն աղջիկներ, ում այս թրենդային գույները դուր կգան, ապա флаг вам в руки, ինչպես ասում են ;)

Եվ այսպես, 2016-ի համար ոճաբաններն առաջարկում են՝

Կոլօմբրե (colored ombre) -սա մեզ բոլորիս հայտնի օմբրե գունաներկման նոր տեսակն է, որը բուն օմբրեից տարբերվում է նրանով, որ մազերի ծայրերը ներկում են արմատների գույնից միանգամայն տարբեր մեկ այլ գույնով, և գույների անցումն ավելի կտրուկ է լինում:

Այսինքն՝ վարսերի ծայրերը ներկում են ավելի վառ, ոչ բնական գույներով:

M10

Սրա հետ մեկտեղ՝ արդիական է նաև, այպես ասած, թարս օմբրեն, երբ վարսերի գույնը ոչ թե մուգից բացանում է, այլ ճիշտ հակառակը:

Հաջորդ միտումը ծիածանագույն վարսերն են :)

M9

Առանց մեկնաբանության, ինչպես ասում են:

Վարսերի համար 2016-ի նորաձև գույներից է նաև մոխրագույնը:

Մ7

M41

Հաջորդ նորաձև գունային համադրությունը վարդագույնն է շեկի հետ:

Մ6

Եվ, վերջապես, նորաձև է առավել բնական մի գունաներկում, որը կոչվում էկալիֆորնիական: Այս գունաներկման դեպքում վարսերը մուգ երանգից աստիճանաբար անցնում են շեկի կամ շագանակագույնի ամենատարբեր երանգների:

mel3

Եվս մեկ կարևոր հանգամանք. կալիֆորնիական գունաներկման ժամանակ մուգ և բաց գույների անցումը պետք է նվազագույնի հասցնել: Իդեալական կլինի, եթե այդ անցումն ընդհանրապես աննկատ լինի, ասես մուգ ու բաց մազափնջերը ձուլվեն են իրար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել